Մատչելիության հղումներ

Փաստաբանները չեն պատրաստվում անսալ Հայ ազգային կոնգրեսի կոչին


Չնայած Հայ ազգային կոնգրեսի` ուրբաթ օրը տարածած հայտարարությանը, որով փաստաբաններ Մուշեղ Շուշանյանին, Արա Զաքարյանին, Արթուր Գրիգորյանին եւ Դիանա Գրիգորյանին կոչ է արվում օգտվել համաներման ընձեռած հնարավորությունից եւ համաձայնել իրենց նկատմամբ հարուցված քրեական գործերի կարճմանը, Դիանա Գրիգորյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ շարունակելու են ներպետական բոլոր ատյանները սպառելու, ապա եւ` միջազգային դատարան դիմելու միջոցով պաշտպանել փաստաբանի եւ քաղաքացու իրենց իրավունքները:

Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորելու համար դեռեւս անցած տարվանից քրեական մեղադրանքներ են առաջադրվել հիշյալ չորս փաստաբանների նկատմամբ:

Հայաստանի ընդդիմադիրները քանիցս հայտարարել են, որ կատարվողը ոչ այլ ինչ է, քան քաղաքական հալածանք:

«Ազատություն» ռադիոկայանը զրուցել է Դիանա Գրիգորյանի, ինչպես նաեւ իրավապաշտպան Վարդան Հարությունյանի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG