Մատչելիության հղումներ

Ջեֆրի Գեդմին. «Մենք մնում ենք պայքարի առաջին գծում»


«Մենք մնում ենք պայքարի առաջին գծում` մարդու իրավունքների, ժողովրդավարության եւ մամուլի ազատության համար», - ԱՄՆ-ի Կոնգրեսի լսումներում ասել է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի նախագահ Ջեֆրի Գեդմինը:

Նա մանրամասնորեն ներկայացրել է «Ազատություն» ռադիոկայանի լրագրողների աշխատանքը, որոնք մեծ ռիսկերի գնով ժամանակին հավաստի տեղեկատվություն ու վերլուծություններ են հաղորդում իրենց ունկնդիրներին: «Ազատություն» ռադիոկայանը հեռարձակվում է 28 լեզուներով` այն երկրներում ու տարածաշրջաններում, որտեղ չկա մամուլի ազատություն, կամ որտեղ դեռ լիարժեք հաստատված չէ տեղական անկախ մամուլը:

«Ազատություն» ռադիոկայանը հավատարիմ է ազնվությանը, ճշմարիտ ռեպորտաժներին, հիմնված բազմակարծության վրա, հավատարիմ է հանդուրժողականությանը եւ բազմազանության նկատմամբ հարգանքին», - նշել է ռադիոկայանի ղեկավարը:

«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի նախագահ Ջեֆրի Գեդմինը եւ «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի տնօրեն Դանֆոր Աուստինը Կոնգրեսում մասնակցել են արտասահմանյան հեռարձակումների վերաբերյալ անցկացված լսումներին:

Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների ենթահանձնաժողովի նախագահ, Դեմոկրատական կուսակցությունից կոնգրեսական Ռոբերտ Ուեքսլերը ասել է, թե «Ազատություն» ռադիոկայանը ազատ խոսք է ապահովում միլիոնավոր մարդկանց համար, որոնք չունեն այդ հնարավորությունը:

«Իրանի ռեժիմի միանգամից կիրառած բռնությունները` արգելափակելու մամուլի ազատությունները, ցույց տվեցին, որ ավտորիտար ռեժիմների իշխանության համար թափանցիկ մամուլը հզոր սպառնալիքներից մեկն է: «Ազատ Եվրոպա/Ազատություն» եւ «Ամերիկայի ձայն» ռադիոկայանները քննադատող խելամիտ ուժի գործիք են արտասահմանյան հեռարձակումների առաջին գծում», - ընդգծել է կոնգրեսականը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG