Ընդդիմությունից երկրի նախագահի հիմնական թեկնածու Ալմազբեկ Աթամբաեւը, մասնավորապես, հայտարարել է. - «Զգուշացնում ենք ԿԸՀ-ին, որ այդպիսի ընտրությունները չի կարելի օրինական համարել, դա բողոքի ավելի մեծ ակցիաների կհանգեցնի»:
Ընտրությունների օրը Աթամբաեւը դադարեցրեց հետագա ընտրապայքարը` պնդելով, որ ընտրությունները բազմաթիվ խախտումներով են ընթանում, քվեարկությունը պետք է չեղյալ համարվի, եւ կոչ անելով նոր ընտրություններ անցկացնել:
2005 թվականին «կակաչների հեղափոխության» միջոցով Ղրղըզստանում իշխանության եկած` այն ժամանակ ընդդիմադիր թեկնածու Կուրմանբեկ Բակիեւի կառավարությունը արգելք է դրել ընդդիմության ծրագրած բողոքի ակցիաների անցկացման վրա:
«Ազատություն» ռադիոկայանի ղրղըզական ծառայության թղթակից Ամիրբեկ Ուսմանովի փոխանցմամբ` ընտրությունների ընթացքին հետեւած շուրջ 500 միջազգային դիտորդները դեռեւս չեն ներկայացրել իրենց պաշտոնական գնահատականը, սակայն ԱՊՀ-ի դիտորդական առաքելությունում ռուսաստանյան պատվիրակն ասել է` «ամեն ինչ նորմալ է ընթացել, որեւէ միջադեպ չի գրանցվել»:
«Նույնատիպ իրավիճակում` բողոքի ակցիաների, մարդկանց դժգոհությունների արդյունքում, 4 տարի առաջ իշխանության եկավ նաեւ Բակիեւը: Այն ժամանակ նա ընդդիմության թեկնածուն էր, նրա գալուց հետո իրավիճակը երկրում փոխվե՞ց, երկիրը գնա՞ց դեպի ժողովրդավարացում», - այս հարցին Ամիրբեկ Ուսմանովը արձագանքեց. - «Հարցին երկու կողմից է պետք նայել: Եթե նայում ենք մարդու իրավունքների, ժողովրդավարական ազատությունների, արտահայտվելու ազատության տեսանկյունից, ապա իրավիճակն ավելի է վատացել. դա վերջերս նաեւ Human Rights Watch կազմակերպությունն է իր զեկույցում փաստել: Զանգվածային լրատվամիջոցները ավելի կառավարելի են դարձել: Որոշ լրագրողներ անգամ ստիպված են եղել լքել երկիրը: Լրագրողների հետապնդման, ծեծի դեպքեր կան: Անգամ մի քանի քաղաքական գործիչներ են երկիրը լքել: Խորհրդարանը եւս ավելի կառավարելի է դարձել: Այն ժողովրդավարական բարեփոխումները, որոնք խոստանում էր նախագահը, այդպես էլ չիրականացվեցին: Իսկ եթե նայենք տնտեսության զարգացման տեսանկյունից` պետական բյուջեի չափերը, նաեւ` հարկահավաքությունը երկրում, նախագահի հայտարարությունների համաձայն, մի քանի անգամ ավելացել են»:
Նախագահական ընտրությունների նախնական արդյունքներով, որ ուրբաթ առավոտյան հրապարակել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, Կուրմանբեկ Բակիեւը ստացել է ընտրողների 87,7 տոկոսի քվեները: