Երեկ «Ասոշիեյթեդ փրես» գործակալությունը տարածել էր մի հաղորդագրություն, ըստ որի Հայաստանը մինչեւ տարեվերջ զորախումբ կուղարկի Աֆղանստան, ու այժմ Բեռլինում քննարկվում են զորախմբի տեղակայման մանրամասները։
«Այս պահին հայտնի է միայն, որ [Հայաստանի պաշտպանության նախարարության] Պաշտպանական քաղաքականության վարչության պետ, գնդապետ Տոնոյանը մեկնել է Գերմանիայի Դաշնություն, մասնակցում է պլանավորման կոնֆերանսին: Վաղը կվերադառնա այնտեղ ստացած առաջարկներով: Մենք կքննարկենք դրանք», - «Ազատություն» ռադիոկայանին հինգշաբթի օրը ասաց պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Սեյրան Շահսուվարյանը:
Ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյոք Հայաստանը մասնակցելու է աֆղանական կամպանիային միայ՞ն այն ձեւաչափով, որը մեզ կառաջարկվի, թե՞ Երեւանն ընտրելու է մասնակցության իր ձեւաչափը, Շահսուվարյանը պարզաբանեց. - «Ժամանակին մենք առաջարկել էինք, որ կմասնակցենք բժիշկներով, թարգմանիչներով… Այս պահին ընթանում է պլանավորման կոնֆերանսը: Տեսնենք՝ այլ առաջարկներ կլինեն, թե չեն լինի»:
Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը նշում է, որ հատկապես այն բանից հետո, երբ Հայաստանը քայլ կատարեց է'լ ավելի խորացնելու իր ռազմաքաղաքական համագործակցությունը Ռուսաստանի հետ` մասնավորապես, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) շրջանակներում, պաշտոնական Երեւանի այս նախաձեռնությունը` զորախումբ ուղարկել Աֆղանստան, պետք է նաեւ ընկալել որպես ռազմաքաղաքական ոլորտում Միացյալ Նահանգների ու Ռուսաստանի հետ հնարավորինս հավասարակշռված հարաբերություններ պահելու ձգտում։ Այս առումով, ըստ Կիրակոսյանի, հատկանշական է, որ Երեւանի նախաձեռնության մասին հայտարարվում է Հայաստանի մայրաքաղաքում ԱՄՆ-ի Կանզաս նահանգի Ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Թոդ Բանթինգի վարած բանակցություններից հետո։
«Կա երկու հիմնական պատճառ։ Նախ` Աֆղանստանը Օբամայի եւ ամերիկացիների նոր առաջնությունն է, եւ այս առումով Հայաստանը մտադիր է խաղալ արժեքավոր դեր։ Երկրորդ` բացի այն, ինչ ցանկանում են ամերիկացիները Հայաստանից, Հայաստանն իր հերթին նույնպես ցանկանում է կարեւոր դեր խաղալ` մի դեր, որի հիմքում ընկած է նաեւ Իրաքում եւ Կոսովոյում ձեռք բերված փորձը»։
Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը ներկայացնում է երկու պատճառ, թե ինչու Հայաստանի ղեկավարությունը որոշեց քննարկել Աֆղանստան հայկական զորախումբ ուղարկելու հարցը։ Առաջինը, ըստ Իսկանդարյանի՝ նպատակ կա զարգացնել Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ կիրառվող կոմպլեմենտարության դրույթը, ինչը ենթադրում է զարգացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ` առանց վնասելու Արեւմուտքի հետ մեր հարաբերությունները, եւ հակառակը` զարգացնել Արեւմուտքի հետ հարաբերությունները` խուսափելով վնասել հայ-ռուսական փոխգործակցությունը։
«Իհարկե, ո՛չ մեկը, ո՛չ էլ մյուսը չեն ստացվում, եւ ռուսներն ու ամերիկացիները միշտ դժգոհ են մնում, սակայն նրանց դժգոհությունն այնքան մեծ չէ, որ փորձեն փոխել իրավիճակը», - նշում է Ալեքսանդր Իսկանդարյանը։ - «Ռազմական ոլորտում նույնպես պարզ է, թե ինչ է կատարվում։ Փաստորեն, ամբողջապես օգտագործված է այն ռեսուրսը, որը թույլ է տալիս արդիականացնել բանակը՝ արդիականացման խորհրդային ձեւաչափով։ Հարկավոր է շարունակել բանակի արդիականացումը։ Որպեսզի բանակի արդիականացումը շարունակվի, պետք են այլ ձեւաչափեր, եւ հույս կա, թե ՆԱՏՕ-ի զորամիավորումների կազմում գործող հայկական զորախմբերը կարող են օրինակ դառնալ արդիականացման համար»։
Ի դեպ, բացի նշված պատճառներից, Ռիչարդ Կիրակոսյանի ներկայացմամբ, Հայաստանը խնդիր ունի թույլ չտալ, որ աֆղանական կամպանիայի ընթացքում առանձնապես կարեւորվի Ադրբեջանի դերը. - «Ամենակարեւորը ներկայանում է ավելի լայն կոնտեքստում։ Քանի որ այսօր ռազմավարական առումով Ադրբեջանն ավելի մեծ կարեւորություն է ստացել, ուստի այս պարագայում Հայաստանը նույնպես կարող է հետագա ռազմավարական կարեւորություն ձեռք բերել։ Հետեւաբար, ոչ միայն Ադրբեջանը, այլեւ Հայաստանը նույնպես հանդես կգա որպես կարեւոր գործընկեր»։