Մատչելիության հղումներ

Ղրղըզստանի ընդդիմության առաջնորդը դադարեցրեց ընտրապայքարը


Ղրղըզստանի ընդդիմությունից երկրի նախագահի հիմնական թեկնածու Ալմազբեկ Աթամբաեւը դադարեցրել է հետագա ընտրապայքարը:

Նա իր այդ քայլը բացատրել է այսօր անցկացվող նախագահական ընտրություններում արդեն իսկ տեղ գտած զանգվածային խախտումներով` պնդելով, որ քվեարկությունը պետք է չեղյալ հայտարարվի, եւ կոչ անելով նոր ընտրություններ անցկացնել:

Ղրղըզստանի նախկին վարչապետ, Սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Ալմազբեկ Աթամբաեւը գործող նախագահ Կուրմանբեկ Բակիեւի հիմնական մրցակիցն էր ընտրություններում:

Հետագա պայքարից հրաժարվելու մասին հայտարարել է առաջադրված 6 թեկնածուներից եւս մեկը` Ջենիշբեկ Նազարալիեւը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG