Մատչելիության հղումներ

Թուրքիայում մարդասպանները անկանոն կրակ են բացել` սպանելով հարեւաններին


Թուրքիայի արեւելյան գյուղերից մեկում այսօր մի տղամարդ իր երկու որդիների հետ անկանոն կրակ է բացել հարեւանների ուղղությամբ` սպանելով 6 մարդու եւ վիրավորելով 7-ին:

Հանցագործության դրդապատճառները դեռեւս հայտնի չեն: Տեղի պաշտոնյաներից մեկը հայտարարել է, թե շրջանառվող լուրերի համաձայն մարդասպանները հոգեկան շեղումներ են ունեցել:

ՙՄեր ունեցած տեղեկություններով նրանք սպառնացել են սպանել գյուղի բոլոր բնակիչներին՚, - ասել է Էլազիգ նահանգի ղեկավար Մուամեր Մուսմալը: Վերջինիս խոսքով, հանցագործությունը կատարելուց հետո մարդասպանները փախուստի են դիմել:

ՙԹուրքիայի թերզարգացած շրջաններում, որտեղ բարձր է անգրագիտության մակարդակը, տարաձայնությունները հաճախ են լուծվում զենքի ուժով՚, - հաղորդում է «Ֆրանսպրես» գործակալությունը` հիշեցնելով, որ նման մի դեպք էլ տեղի էր ունեցել մայիսին, երբ հարսանյաց հանդեսի ժամանակ դիմակավոր հանցագործը սպանել էր 44 մարդու, վիրավորել տասնյակից ավելի մարդկանց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG