Չորեքշաբթի օրը Ջո Բայդենը նաեւ հրապարակային ելույթ է ունենալու Ուկրաինայում:
Կիեւում ԱՄՆ-ի փոխնախագահի այցը լուսաբանում է «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Բրայան Ուիթմորը, ով ռադիոկայանի հայկական ծառայության հետ հեռախոսազրույցում, մասնավորապես, ասաց. - «Կարծում եմ, [Ուկրաինա եւ Վրաստան] Բայդենի այցի նպատակը պարզ է: Օբամայի վարչակազմը հասկացրեց, որ ցանկանում է բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ, եւ նախագահ Օբամայի այցը Մոսկվա դրա ապացույցն էր, միեւնույն ժամանակ, վարչակազմը ցանկանում էր հասկացնել այս երկրներին, որ իրենք էլ երկրորդ պլան չեն մղվի, եթե Ամերիկան իր հարաբերությունները Ռուսաստանի հետ զարգացնի»:
Բացի այդ, նրա կարծիքով, ԱՄՆ-ի փոխնախագահը փորձելու է ազդել այս երկրներում բարեփոխումների իրականացման վրա. - «Ուկրաինայում դա էներգետիկ ոլորտի բարեփոխումներն են. ինչպես գիտեք՝ այնտեղ գրեթե ամեն տարի գազային պատերազմ է տեղի ունենում Ռուսաստանի հետ, եւ, կարծում եմ, փոխնախագահը շոշոփելու է նաեւ այս թեման: Վրաստանում, ամենայն հավանականությամբ, խոսք կգնա ժողովրդավարական բարեփոխումների մասին, որոնց վերաբերյալ խոստումներ հնչում են «վարդերի հեղափոխությունից» սկսած»:
Ուկրաինայից Վրաստան Բայդենը կմեկնի հուլիսի 22-ին: Այնտեղ եւս նա հանդիպումներ է ունենալու Վրաստանի թե’ իշխանությունների եւ թե’ ընդդիմության, մասնավորապես` Իրակլի Ալասանիայի, Նինո Բուրջանաձեի եւ Լեւան Գաչեչիլաձեի հետ:
«Կարծում եմ, Վրաստանում փոխնախագահ Ջո Բայդենի այցը երկու նպատակ ունի: Առաջինը` Ջո Բայդենը հավատացնելու է, որ Վրաստանը «մոռացված» չէ, եւ նույնիսկ եթե Ամերիկայի Միացյալ Նահանգները բարելավում է հարաբերությունները Ռուսաստանի հետ, Վրաստանը դեռ բավական կարեւոր դաշնակից է: Միեւնույն ժամանակ, սակայն, անհրաժեշտ է, որպեսզի Վրաստանը բարելավի իր ժողովրդավարական բարեփոխումները: Կարծում եմ, Վրաստանին երկակի ուղերձ է հղում ԱՄՆ-ի փոխնախագահը` որ Վրաստանը կարեւոր դաշնակից է, սակայն ԱՄՆ-ի դաշնակիցը ենթադրում է որոշակի պարտավորություններ եւ պարտականություն», - ասաց Ուիթմորը: