Մատչելիության հղումներ

Թուրքիայում սկսվել է հեղաշրջման մեղադրանքով դատավարությունը


Թուրքիա -- Զինվորները պահպանում են դատարանի շենքը, որտեղ հեղաշրջման մեղադրանք է ներկայացվում 56 ամբաստանյանլի, Ստամբուլ, 20-ը հուլիսի, 2009 թ.
Այսօր Ստամբուլում դատարանի առաջ է կանգնել 56 ամբաստանյալ: Նրանք մեղադրվում են Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի կառավարության տապալմանն ուղղված դավադրության մեջ:

Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ, ամբաստանյալների թվում են պաշտոնաթող գեներալներ Հուրսիթ Թոլոնն ու Սեներ Էրույղուրը, ովքեր, ըստ մեղադրող կողմի, «Էրգենեկոն» ընդհատակյա խմբավորման առաջնորդներից են, ծրագրել են անկարգություններ եւ ահաբեկչական գործողություններ, որոնք պետք է հանգեցնեին քաոսային վիճակի եւ հիմք ստեղծեին ռազմական հեղաշրջման համար:

Երկու պաշտոնաթող գեներալները հերքում են մեղադրանքները: Մեղավոր ճանաչվելու դեպքում նրանք կարող են դատապարտվել ցմահ ազատազրկման:

Ամբաստանյալների թվում կան քաղաքական գործիչներ, գործարարներ եւ լրագրողներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG