Մատչելիության հղումներ

Ի նշան ամերիկյան աջակցության` Ջո Բայդենը կմեկնի Ուկրաինա եւ Վրաստան


Վաղը մեկնարկում է Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի քառօրյա այցը Ուկրաինա եւ Վրաստան, մինչ վերլուծաբանները կանխատեսում են, որ վերջին շրջանում նկատվող ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունների ջերմացումը բացասական ազդեցություն կունենա Ուկրաինայի եւ Վրաստանի հետ Միացյալ Նահանգների համագործակցության վրա:

Բայդենը պատրաստվում է հավաստել Միացյալ Նահանգների աջակցությունը Ուկրաինային եւ Վրաստանին: Այս երկու նախկին-խորհրդային պետությունները ընդգծված հակառուսական քաղաքականություն են վարում եւ բազմիցս պատրաստակամություն են հայտնել միանալու Հյուսիս-ատլանտյան դաշինքին (ՆԱՏՕ):

Միացյալ Նահանգների փոխնախագահի խոսնակը ասել է, որ չնայաց Մոսկվայի դիմադրությանը, ՆԱՏՕ-ի դռները շարունակում են բաց մնալ Վրաստանի եւ Ուկրաինայի համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG