Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի մասնակցությամբ շաբաթ օրը Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ տեղի ունեցած հանդիպումը «երկարատեւ էր եւ, մեր գնահատմամբ, շատ կառուցողական», «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ ասել է Ռուսաստանի նախագահի օգնական Սերգեյ Պրիխոդկոն:
Շաբաթ օրը Մոսկվայում կայացել է Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպումը, որից հետո լրագրողների համար հայտարարություններ չեն հնչել:
Հանդիպման ավարտին համանախագահներն ասել էին, թե «աննախադեպ անկեղծ բանակցություններ են տեղի ունեցել»:
Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները հանդիպել էին նաեւ 1 օր առաջ` ուրբաթ օրը, դեմ առ դեմ ձեւաչափով, որոնք շարունակվել էին ընդլայնված կազմով: Այդ բանակցություններից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարել էին, որ «առաջընթաց չի գրանցվել, սակայն չի եղել նաեւ ետընթաց»: