Իրանի ընդդիմության հազարավոր աջակիցներ հավաքվել են Թեհրանի համալսարանի մոտակայքում: Ընդդիմադիր գործիչ, Իրանի նախկին նախագահ Աքբար Հաշեմի-Ռաֆսանջանին այստեղ առաջնորդում է ուրբաթօրյա ավանդական աղոթքը:
Հավաքված ընդդիմադիր ամբոխը կոչեր է վանկարկում հունիսյան ընտրություններից հետո կալանավորված ընդդիմադիրներին ազատ արձակելու մասին:
Միջազգային լրատվական գործակալությունների փոխանցմամբ, համալսարանի շուրջ տիրող իրավիճակը լարված է:
Հունիսից ի վեր առաջին անգամ սպասվում է, որ հանրային հավաքի կմասնակցի Իրանի ընդդիմության առաջնորդ, հունիսի 12-ի ընտրություններում պաշտոնական արդյունքներով պարտված թեկնածու Միր-Հոսեյն Մուսավին:
Թեհրանի համալսարանում տեղի ունեցող ավանդական աղոթքը սովորաբար ուղիղ հեռարձակվում է Իրանի պետական հեռուստատեսությամբ, սակայն Ռաֆսանջանիի այսօրվա աղոթքը չի հեռարձակվել:
Օտարերկրյա լրագրողներին եւ ֆոտոլրագրողներին արգելել են ներկա գտնվել արարողությանը: