Մատչելիության հղումներ

Իրակլի Ալասանիան իր կուսակցությունն է ստեղծում


Վրաստան -- Ընդդիմադիր քաղաքական գործիչ Իրակլի Ալասանիան մամուլի ասուլիսի ժամանակ, Թբիլիսի, 16-ը հուլիսի, 2009 թ.
Վրաստանի ընդդիմության առաջնորդներից Իրակլի Ալասանիան` ՄԱԿ-ում Վրաստանի նախկին դեսպանը, հայտարարել է իր սեփական կուսակցության ստեղծման մասին:

Ալասանիայի կուսակցությունը, որը կոչվում է «Մեր Վրաստան - Ազատ դեմոկրատներ», կմիանա Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի հրաժարականը պահանջող տասնյակից ավելի ընդդիմադիր կուսակցություններին:

Վրաստանի ընդդիմությունը այս տարվա ապրիլից անժամկետ բողոքի ցույցեր է անցկացնում` երկրի նախագահին մեղադրելով իշխանությունը իր ձեռքում կենտրոնացնելու եւ հակաժողովրդավարական քայլեր կատարելու մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG