Վարդան Խաչատրյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում իր կարծիքը այսպես հիմնավորեց. - «Չայած բազմիցս նշվել է, նաեւ համանախագահողներն են նշել, որ, թերեւս, հնարավոր է փաստաթուղթ ստորագրվի, իմ կարծիքով` այս իրավիճակում, այսպիսի լարման պայմաններում, երբ գոյություն չունի դրական դինամիկա հասարակական փոխադարձ հաշտեցման, եւ հատկապես` Ադրբեջանի կողմից, սա ոչ մի կերպ չի տանում նրան, որ պետք է ինչ-որ մի փաստաթուղթ ստորագրվի»:
Սուրեն Սուրենյանցի կանխատեսմամբ` մոսկովյան հանդիպումների ընթացքում միջնորդ երկրները կփորձեն հասնել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների դիքորոշումների մերձեցմանը այն 2-3 չհամաձայնեցված հարցերի շուրջ, որոնք այսօր առկա են բանակցությունների սեղանին, եւ այդ ջանքերը կշարունակվեն առաջիկա մի քանի հանդիպումների ընթացքում:
«Բայց ես չեմ կարծում, որ Մոսկվայում պետք է ակնկալել որեւէ փաստաթղթի ստորագրում: Գուցե լինեն հայտարարություններ երկու նախագահների կամ նրանց բանակցություններին մասնակցող Մեդվեդեւի կողմից, բայց դրանք լինելու են ավելի շատ հռչակագրային բնույթի, եւ ես չեմ ենթադրում, որ որեւէ կոնկրետ իմպերատիվ բնույթի փաստաթուղթ կստորագրվի Մոսկվայում», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց ընդդիմադիր կուսակցության քաղխորհրդի անդամը:
Ազգային ժողովում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը դժվարացավ կանխատեսում կատարել: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նա նշեց, թե իրեն հայտնի է, որ առաջիկայում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները ավելի հաճախակի են լինելու տարածաշրջանում, եւ որ ԵԱՀԿ-ի շրջանակներում դրական է գնահատվում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի այս պահի վիճակը:
«Դժվարանում են անել կանխատեսումներ: Կարծում եմ, որ երկու երկրների նախագահները խոսելու են այն չճշտված եւ չհամաձայնեցված մանրամասների մասին, որոնց մասին մեր դիվանագիտությունը, կարծում եմ, մոտ ժամանակներս ավելի հրապարակային հայտարարություն կանի», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց իշխող կոալիցիային մաս կազմող կուսակցության ներկայացուցիչը:
Արամ Սաֆարյանը նաեւ անդրադարձավ ՀՅԴ ու «Ժառանգություն» կուսակցությունների ներկայացուցիչների այն հայտարություններին, թե իրենք չեն բացառում, որ կպահանջեն նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը՝ եթե վերջինս Մոսկվայում ստորագրի մադրիդյան սկզբունքները պարունակող փաստաթուղթը:
«Ոչ մի հրաժարականի մասին այս փուլում խոսակցություն չի կարող լինել», - պնդեց նա՝ փաստարկեով, թե բանակցություններում ադրբեջանական կողմի որդեգրած դիրքորոշման մեջ երեւում է միայն մեկ հեռանկար` Բաքուն կարող է ձախողել բանակցությունները եւ հայտարարել, թե չի ընդունում առաջարկությունների փաթեթը, իսկ այդ պարագայում այլընտրանք է դառնում պատերազմը. - «Դրա համար անիմաստ է պահանջել ինչ-որ հրաժարականներ ու սրել ներքաղաքական իրադրությունը, որի մեղավորը, փաստորեն, մենք չենք»:
ՀՅԴ ու «Ժառանգություն» կուսակցությունների ներկայացուցիչների հայտարարությունների մասին խոսեց նաեւ Սուրեն Սուրենյանցը. - «Սերժ Սարգսյանի հրաժարականը մենք պահանջում ենք արդեն տարիուկես: Այսինքն՝ միայն Ղարաբաղի խնդրում նրա ձախողումը կամ հաջողությունը չէ, որ պիտի պատճառ դառնա, որ մենք նրա պաշտոնանկությունը պահանջենք»:
Ի դեպ, նշենք, որ բանախոսներից ոչ մեկը չբացառեց, թե ղարաբաղյան բանակցությունների այս փուլի ավարտից հետո Հայաստանի ներքաղաքական դաշտում հնարավոր են որոշակի վերադասավորումներ։