Երկու մարդ զոհվել եւ մոտ մեկ տասնյակ մարդ վնասվածքներ է ստացել Մարսելում Մադոննայի համերգի նախապատրաստման աշխատանքների ժամանակ:
Ինչպես տեղեկացնում է DPA լրատվական գործակալությունը` վկայակոչելով France Info ռադիոյի հաղորդագրությունը, դժբախտ պատահարը տեղի է ունեցել հինգշաբթի օրը, երբ փլուզվել է Մադոննայի ելույթի համար «Վելոդրոմ» մարզադաշտում կառուցվող` 15 մետր բարձրությամբ բեմը:
Աշխարհահռչակ փոփ աստղի համերգը Մարսելում նախատեսված էր կիրակի օրը: Դժբախտ պատահարից հետո, սակայն, այն չեղյալ է հայտարարվել:
Մադոննան երեկ հայտարարությամբ է հանդես եկել` հայտնելով, որ ցնցված է տեղի ունեցածով: