Մատչելիության հղումներ

Իրանի միջուկային էներգետիկայի գործակալության ղեկավարը հրաժարական է տվել


Իրանի փոխնախագահ, Իրանի միջուկային էներգետիկայի գործակալության ղեկավար Ռեզա Աղազադեն հրաժարական է տվել: Այս մասին հաղորդում են իրանական լրատվամիջոցները, որոնք, սակայն, հրաժարականի պատճառների մասին ոչինչ չեն հաղորդում:

Նշվում է, որ Ռեզա Աղազադեն Իրանի նախագահին հրաժարականի դիմում է ներկայացրել երեք շաբաթ առաջ:

Աղազադեն Իրանի միջուկային գործակալությունը ղեկավարում էր դեռ նախկին նախագահ Մոհամադ Խաթամիի օրոք:

Միջազգային հանրությանը բազմիցս կասկածներ է հայտնել Իրանի միջուկային ծրագրերի վերաբեյալ` նշելով, թե Իրանը միջուկային զենք է մշակում, թեեւ Թեհրանը հերքում է այդ մեղադրանքները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG