Զորախաղերի սկիզբը համընկնում է Միավորված Ազգերի Կազմակերպության դիտորդական առաքելության վերջնական դուրսբերմանը:
ՄԱԿ-ի վերջին 130 դիտորդները չորեքշաբթի օրը լքել են Աբխազիայի մայրաքաղաք Սուխումին, հայտնում է «Ասոշիեյթեդ փրես»-ը: Դիտորդները առաքելություն էին իրականացնում Վրաստանում 1994 թվականից, սակայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում այս տարվա հունիսի 15-ին Մոսկվան վետո դրեց առաքելության ժամկետը երկարաձգելու որոշման վրա:
Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը, հուլիսի 14-ին այցելելով Հարավային Օսիայի մայրաքաղաք Ցխինվալի, հայտարարել էր, որ հույս ունի, թե Վրաստանը դաս է ստացել իր օգոստոսյան պարտությունից:
Ի պատասխան` Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի խոսնակ Յան Քելին, մասնավորապես, հայտարարել է. - «Ես չեմ կարծում, որ Մեդվեդեւի այցը Հարավային Օսիա քայլ առաջ էր տարածաշրջանում կայունություն հաստատելու առումով: Հենց այդ այցը ընդգծում է մեր հիմնարար տարբերությունները այս հարցում: Մենք տեսանք, որ նախագահ Օբաման հաստատել է Վրաստանի տարածքային ամբողջականությանն անփոփոխ աջակցությունը: Մենք շարունակում ենք կոչ անել Ռուսաստանին` հարգել Վրաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը եւ նպաստել տարածաշրջանում կայունությանը, մասնակցել Ժնեւյան գործընթացին եւ կատարել օգոստոսի 12-ին ստորագրված համաձայնությամբ ստանձնած պարտավորթյունները: Մենք կոչ ենք անում բոլոր պետություններին շարունակել աջակցել Վրաստանի տարածքային ամբողջականությանը»:
«Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ Եվրամիության ու ՆԱՏՕ-ի մեր գործընկերները բոլորն էլ հրաժարվել են ճանաչել Աբխազիան եւ Հարավային Օսիան, եւ Ռուսաստանից բացի միակ երկիրը, որը ճանաչել է Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը, Նիկարագուան է», - ընդգծել է Պետդեպարտամենտի խոսնակը: