Սգո օրվա կապակցությամբ, հինգշաբթի օրը ժամը 14:00-16:00-ը Հայաստանի արտգործնախարարությունում բացվելու է սգո մատյան:
Ավիաաղետի կապակցությամբ նախագահ Սերժ Սարգսյանը չորեքշաբթի օրը հանդես է եկել ցավակցական խոսքով, որում ասված է. - «Սիրելի' հայրենակիցներ, այսօր դիմում եմ ձեզ ցավալի առիթով. ժամեր առաջ վթարի է ենթարկվել Թեհրան-Երեւան չվերթն իրականացնող օդանավը: Ըստ տվյալների` աղետին զոհ են գնացել ինքնաթիռի բոլոր ուղեւորներն ու անձնակազմի անդամները: Զոհերի թվում են նաեւ մեր հայրենակիցները: Մենք չենք կարող հետ բերել կորուստները եւ մեր զորակցությունն ենք հայտնում զոհվածների հարազատներին ու մերձավորներին: Հայաստանի իշխանությունն անում է հնարավորը` օգնելու նրանց այս ծանր պահին: Դժվար է սփոփանքի ու մխիթարանքի խոսքեր գտնել մարդկանց համար, ովքեր հարազատ են կորցրել: Այս մեծ ողբերգությունը հաղթահարելու համար մաղթում եմ ոգու կորով եւ արիություն»:
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի ցավակցական ուղերձում, մասնավորապես, ասված է. - «Խորը ցավով տեղեկացանք Թեհրան - Երեւան չվերթն իրականացնող օդանավի կործանման եւ դրա հետևանքով բազմաթիվ մարդկային զոհերի մասին: Ողբերգական այս իրադարձությունը մեծ վիշտ ու տխրություն բերեց ամենքիս: Սգում ենք աղետից զոհվածների կորուստը համայն մեր ժողովրդի հետ: Հանուն Գերագույն Հոգեւոր Խորհրդի եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության` Մեր սրտակցությունն ու ցավակցությունն ենք բերում զոհվածների բոլոր հարազատներին ու մերձավորներին»:
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են նաեւ, որ հուլիսի 18-ին, ժամը 11:00-ին Ամենայն հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կկատարվի հոգեհանգստյան արարողություն՝ Թեհրան - Երեւան չվերթն իրականացնող ինքնաթիռի վթարի հետեւանքով զոհված հայորդիների հոգիների խաղաղության համար։
Ավիաաղետի կապակցությամբ ցավակցական ուղերձներ են հղել Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ վարչապետ Տիգրան Սարգսյանը: