Մատչելիության հղումներ

Հայտնաբերվել են կործանված «Տու-154»-ի «սեւ արկղերից» երկուսը


Հայտնաբերվել են չորեքշաբթի օրը վթարի ենթարկված` Թեհրան - Երեւան չվերթն իրականացնող «Տու-154» ինքնաթիռի երեք «սեւ արկղերից» երկուսը: Այդ մասին ԻՌՆԱ գործակալությանը հայտնել է Իրանի տրանսպորտի նախարարությունում ստեղծված ճգնաժամային խմբի ղեկավար Ահմադ Մաջիդին:

Նրա խոսքով, հայտնաբերված ինքնագիր սարքերը լրջորեն վնասված են, սակայն իրանցի մասնագետները կանեն հնարավորը` դրանցում պարունակվող տեղեկատվությունը վերծանելու եւ ողբերգության պատճառները պարզելու համար:

«Եթե դա չհաջողվի` ստիպված դիմելու ենք արտադրող երկրի մասնագետներին», - ասել է Մաջիդին` հավելելով, թե ներկայումս ինքնաթիռի ուղեւորների եւ անձնակազմի անդամների դիակների որոնման աշխատանքները դադարեցված են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG