Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը այսօր մեկօրյա պաշտոնական այցով մեկնել է Մոսկվա, ուր հանդիպում կունենա Ռուս ուղղափառ եկեղեցու նորընտիր գահակալ` Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Կիրիլ Ա Պատրիարքի հետ:
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ` Վեհափառ հայրապետին ուղեկցում է բարձրաստիճան եկեղեցականների պատվիրակություն, այդ թվում` Երուսաղեմի Հայոց պատրիարքության պատրիարքական փոխանորդ Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը, Կ. Պոլսի Հայոց պատրիարքության Կրոնական ժողովի ատենապետ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱՄՆ Հայոց Արեւելյան թեմի առաջնորդ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի Հայոց թեմի առաջնորդ Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանը, Հարավային Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ Մովսես եպիսկոպոս Մովսիսյանը: