Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը երկուշաբթի օրը այցելել է Հարավային Օսիա, որտեղ հանդիպում է ունեցել Հարավային Օսիայի նախագահ Էդուարդ Կոկոյտիի հետ:
Ռուսաստանյան լրատվամիջոցների փոխանցմամբ, Մեդվեդեւը կոչ է արել զարգացնել համագործակցությունը պաշտպանության ոլորտում: Նա ասել է նաեւ, որ կան Հարավային Օսիայի «տնտեսական ու սոցիալական վերականգնմանն» ուղղղված մի շարք ծրագրեր:
Հարավային Օսիան ու Աբխազիան անկախություն են հռչակել 2008 թվականի ռուս-վրացական պատերազմից հետո: Ռուսաստանը ճանաչել է դրանց անկախությունը, Վրաստանը, սակայն, դրանք համարում է «օկուպացված տարածքներ»:
Վրաց նախարարներից Տեմուրի Յակոբաշվիլին «սադրանք» է որակել Մեդվեդեւի այցը: