Մատչելիության հղումներ

Մեկնարկում է Իլհամ Ալիեւի այցը Մեծ Բրիտանիա


Այսօր մեկնարկում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի այցը Մեծ Բրիտանիա։ Նախատեսվում են Ալիեւի բանակցությունները Մեծ Բրիտանիայի վարչապետ Գորդոն Բրաունի հետ։

Այցի նախօրեին Ադրբեջանի նավթային ոլորտի խոշորագույն արտասահմանյան ներդրողներից մեկը՝ բրիտանական British Petroleum (BP) ընկերությունը «խորը անհանգստություն» է հայտնել ընկերության աշխատակիցներից մեկի՝ հայտնի բլոգեր Ադնան Հաջիզադեի ձերբակալության կապակցությամբ։

Երկու ադրբեջանցի բլոգերների, այդ թվում՝ BP ընկերության աշխատակից Ադնան Հաջիզադեին ներկայացվել է մեղադրանք «խուլիգանության» համար, նրանք կալանավորվել են։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG