Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը ցեղասպանության հետ է համեմատել Չինաստանի Սինյանգ նահանգում տեղի ունեցող իրադարձությունները, որոնց հետեւանքով զոհվել է առնվազն 156 մարդ:
«Ասոշեյթեդ փրես» լրատվական գործակալության վկայությամբ, ուրբաթ օրը Էրդողանը, մասնավորապես, հայտարարել է. - «Այդ միջադեպերը Չինաստանում նման են ցեղասպանության: Մենք խնդրում ենք Չինաստանի կառավարությանը այդ միջադեպերի առնչությամբ դիտորդի դերում չմնալ»:
Թուրքիայում այս օրերին ցույցեր են անցկացվում` ի նշան Սինյանգի մայրաքաղաք Ուրումչիում չինացիների եւ թուրքախոս, մահմեդական, թուրքերի հետ էթնիկ եւ մշակութային կապեր ունեցող ույգուրների միջեւ բախումների դեմ բողոքի:
Չինաստանի կառավարությունը արդեն պարետային ժամ է սահմանել Ուրումչիում` խուսափելու համար շաբաթասկզբին քաղաքի փողոցներում տեղի ունեցած բռնությունների շարունակությունից:
«Ասոշիեյթեդ փրես»-ը ընդգծում է, որ Թուրքիան ինքը ծայրաստիճան զգայուն է «ցեղասպանություն» բառի օգտագործման հարցում` կապված դարասկզբին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունների հետ, որոնք Հայաստանը եւ մի շարք այլ պետություններ ճանաչում են որպես Հայոց ցեղասպանություն: