Թուրքական «Զաման» պարբերականի դիվանագիտական նյութերի բաժնի խմբագիր Յոնչա Դողանի խոսքերով, հաշվի առնելով պաշտոնական Անկարայի ձգտումը` բարելավել հարաբերությունները Երեւանի հետ, քիչ հավանական է, որ թուրքական կողմը որոշի կոշտ արձագանքել Թուրքիայի հասցեին Սերժ Սարգսյանի հնչեցրած փաստացի մեղադրանքներին:
Միեւնույն ժամանակ, նրա կարծիքով, Թուրքիայի քաղաքական շրջանակներում հասկանում են, որ իրենցից որոշակի քայլեր են սպասում:
«Բայց ամեն անգամ, երբ քննարկվում է հայ - թուրքական սահմանի վերաբացման խնդիրը, Ադրբեջանի հետ հարաբերությունների հարցը դառնում է առաջնային: Ադրբեջանական հարցը դեռ շարունակում է գերիշխել», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց նա` շարունակելով. - «Ինչ վերաբերում է թուրքական մամուլի արձագանքներին, ապա պետք է ասեմ, որ եղան կարճ հաղորդագրություններ պարոն Սարգսյանի հայտարարության վերաբերյալ, սակայն այս անգամ մեր մամուլն այդքան չկենտրոնացավ Հայաստանի նախագահի հայտարարության դետալների վրա: Հնարավոր է, որ հետագայում թուրքական լրատվամիջոցներն ավելի լայնորեն անդրադառնան պարոն Սարգսյանի այդ խոսքերին, սակայն դեռ լայն արձագանք չկա»:
Յոնչա Դողանի համոզմամբ` Թուրքիայի կառավարությունը շարունակում է հավատարիմ մնալ Հայաստանի հետ հարաբերությունները նորմալացնելու քաղաքականությանը:
«Ինչպես գիտեք, պարոն Ահմեդ Դավութօղլուն դեռ վարչապետի խորհրդական եղած ժամանակ առաջ էր քաշել «հարեւանների հետ ոչ մի խնդիրներ» բանաձեւը, եւ այժմ, դառնալով արտգործնախարար, նա փորձում է կյանքի կոչել իր այդ մոտեցումը», - նշեց «Զաման»-ի դիվանագիտական նյութերի բաժնի խմբագիրը, միաժամանակ հավելելով. - «Եվ ես կարծում եմ, որ ներկայումս Անկարայում փորձում են բավականին բարդ հավասարակշռություն պահել: Մի կողմից, թուրքական կառավարությունը փորձում է պաշտպանել Ադրբեջանի շահերը, իսկ մյուս կողմից` ձգտում է իրականացնել անկախ քաղաքականություն եւ ճանապարհներ է փնտրում դա անելու համար»:
«Հյուրիեթ» պարբերականի լրագրող Վերչիհան Զիֆլիօղլուի կարծիքով, չնայած այս տարվա ապրիլին տեղ գտած ակտիվության համեմատ հայ - թուրքական այսօրվա բանակցությունները սառած են, բայց վստահաբար չի կարելի ասել, թե բանակցությունները հանգել են իրենց տրամաբանական ավարտին:
«Այս արտահայտությունը, մի կողմից, անում է Սարգսյանը, բայց Դավութօղլուն, մյուս կողմից, ասում է, որ մեր բանակցությունները Հայաստանի հետ տակավին շարունակվում են` քայլ առ քայլ, ոչ թե շատ արագացած, բայց շարունակում ենք», - «Ազատություն» ռադիոկայնաի հետ զրույցում նշեց Վերչիհան Զիֆլիօղլուն:
«Զաման»-ի դիվանագիտական նյութերի բաժնի խմբագիրը եւ «Հյուրիեթ»-ի լրագրողը Երեւանում էին` մասնակցելու հայ - թուրքական հարաբերությունների վերաբերյալ կազմակերպված մի համաժողովի: