«Վերջին հաշվով, իրանահայությունն էլ Իրանի ժողովրդի կողքին է թե’ ընտրությունների, թե’ տագնապների ընթացքում եւ թե’ ուրախ օրերին», - ընդգծեց Դավթյանը:
Նա ասաց, որ հայ համայնքում թե’ Ահմադինեջադի, թե’ Մուսավիի համակիրներ կան, ընտրությունների ժամանակ չորս թեկնածուներից ում ցանկացել` ընտրել են: Իրանահայ լրագրողի խոսքերով` սխալ է պատկերացումը, թե իրանահայերը մեկուսացած են. - «Գուցեեւ ցույցերին մասնակցել են հայեր, գուցեեւ ընտրապայքարի ընթացքում թեկնածուների ընտրական շտաբներում հայեր են եղել: Ինչու չէ, եղել են, կարծում եմ»: Մի հայ էլ ձերբակալվել է, բայց շուտով ազատ է արձակվել:
Ընտրություններին հայերի մասնակցության, կողմնորոշումների, կամ հետընտրական բողոքի ակցիաներին, ցույցերին մասնակցել-չմասնակցելու հարցերի կապակցությամբ Վարդան Դավթյանը ասաց, թե Իրանի ժողովրդի նման իրանահայերն էլ ունեն իրենց տեսակետները, մարդիկ կան` ընդունում են, մարդիկ կան` բողոքում են: Եթե ցույց է լինում, չի կարելի զանազանել` որն է հայ, որն է կողմ, որն է դեմ. - «Համենայն դեպս, գործուն մասնակցություն ունեցան թե’ քարոզչությանը, թե’ ընտրությանը»:
Նա ասաց, թե հայ համայնքի ղեկավարները, «դժբախտաբար, չէին կողմնորոշել». - «Իհարկե, ժողովուրդը ինքը ընտրելու կարողություն ունի, բայց լավ կլիներ, որ համայնքի ղեկավարությունը ու ազգային իշխանությունը ինքը դիրքորոշվեր: Ես կարծում եմ, որ կարող էր ուղղություն տալ որեւէ թեկնածուի օգտին` ոչ թե պարտադրելու, այլ տեսակետ ունենար»:
Դավթյանը չհամաձայնեց այն տեսակետին, թե իրանահայերը շատ զգույշ են ու խուսափում են կարծիք հայտնել. - «Իրանահայությունը հիմա ազատ արտահայտվում է, իր տեսակետներն է ազատ հայտնում` նույնիսկ երբեմն ավելի ազատ, քան մեր մահմեդական եղբայրները: Դրանով իրանահայությունը չի խանգարում երկրի ամբողջականությանը եւ համակարգի գոյությանը»:
Երկրում իրավիճակի մասին Վարդան Դավթյանը ասաց, թե երկու օր առաջ երկրի նախագահի ունեցած հեռուստաելույթը «բավականին հույս է ներշնչում, որ ինչ-որ բաներ պիտի փոխվեն, եթե այլ բան չպատահի»:
Մարդու իրավունքների խնդիրների, արտահայտվելու ազատությունների մասին իրանահայ հրապարակախոսը ասաց, թե երկուստեք բռնություններ կան. - «Դա է, որ խանգարում է ազատության գործոնների իրականացմանը»:
Բարեփոխումների մասին Վարդան Դավթյանը շեշտեց. - «Ոչ ոք խիստ օրենքի ցանկություն չունի: Բարեփոխումներ` ընդհանրապես, մարդ իր առօրյա կյանքի մեջ էլ բարեփոխություն է ցանկանում: Մարդ իր ընտանիքի մեջ էլ ազատություն է ցանկանում»:
Իրանի արտաքին քաղաքականության մասին նա ասաց, թե «շատ բնական է, որ դռները պետք է բաց լինի. ամբողջ աշխարհը հիմա իրար հետ միացված է, չի կարող երկիրը մեկուսանա եւ կարողանա բարեհաջող կյանք ունեն` տնտեսապես, քաղաքականապես»:
«Երբ երկիրը սահմանները բացի ամբողջ աշխարհի առջեւ, ավելի հնարավորություններ կունենա: Շփումները կարող են նպաստել երկրի վերելքին: Դա կնպաստի թե’ մեր երկրին եւ թե’ մյուս երկրներին, որոնք որեւէ կերպ Իրանի կարիքն ունեն», - ընդգծեց իրանահայ լրագրողը:
Իսկ հարցին, թե ինչպիսի՞ ներքին քաղաքականություն կուզենար տեսնել Իրանում, Վարդան Դավթյանը արձագանքեց. - «Պայմանները ինչքան թույլատրելի լինեն աշխատանքի ասպարեզ գտնելու համար, աշխատանք ասելով` բազմակողմանի իմաստով եմ խոսում, կարող է նաեւ եւ միտք լինի, կարող է նաեւ խոսք լինի, կարող է նաեւ գրիչ լինի: Բնական է, որ այդպիսի պայմաններում հասարակությունը ընդհանրապես կարող է բարգավաճի եւ զարգանա»: