Այսօր Բաքվում ասուլիս են հրավիրել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Մեթյու Բրայզան, Բեռնար Ֆասիեն եւ Յուրի Մերզլյակովը, ովքեր մինչ այդ Երեւանում բանակցել են Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի եւ նախագահ Սերժ Սարգսյանի հետ:
Յուրի Մերզլյակովը «Թրենդ» ադրբեջանական լրատվական գործակալությանը ասել է, որ «մոսկովյան հանդիպումը թույլ կտա բանակցային գործընթացը հանել վերջնագիծ»:
Բեռնար Ֆասիեն էլ ասել է, որ եթե նախագահները մինչեւ տարեվերջ հավանություն տան հիմնարար սկզբունքներին, ապա հաջորդ տարեսկզբից հնարավոր կլինի շարունակել աշխատանքը եւ մշակել պայմանագիրը:
«Մենք հուսով ենք ավարտել բանակցություններն առնվազն երկու հարցի շուրջ, ապա սկսել նոր բանավեճ մի թեմայով, որը մինչ այդ միայն ընդհանուր գծերով է քննարկվել», - առանց մանրամասնելու ասել է ֆրանսիացի համանախագահը: