«Նկատի ունենալով, որ դատարանի ապօրինի որոշմամբ ինձ կալանավորել են 2 ամիս ժամկետով, անհանգստանալով իմ ընկերների առողջության համար, ինչը անհրաժեշտ է խուժանապետության դեմ մեր պայքարին, անսալով հացադուլը դադարեցնելու եւ պայքարի այլ ձեւ ընտրելու ՀՀՇ վարչության կոչին, ես` Տիգրան Առաքելյանս, դադարեցնում եմ հացադուլը եւ կոչ անում հացադուլ հայտարարած իմ ընկերներին վարվել նույն կերպ», - ասված է հայտարարությունում:
Առաքելյանը ձերբակալվել էր հուլիսի 5-ին՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով եւ հուլիսի 8-ին դատարանի որոշմամբ կալանավորվել է 2 ամսով։
Հունիսի 6-ին նա հացադուլ էր հայտարարել, որին միացել էին նրա ընկերներ Կարեն Կարապետյանը, Նարեկ Այվազյանը, Սարգիս Գեւորգյանը, Սարգիս Խաչատրյանը, Առաքել Սեմիրջյանը, Արայիկ Միրզոյանը, Գոռ Սարգսյանը:
Կարեն Կարապետյանը, ով դրսում միացել էր Տիգրանի բողոքի այս ակցիային, «Մաքս Լիբերթի»-ին փոխանցեց, որ ինքը եւ Առաքել Սեմիրջյանը նույնպես դադարեցրել են իրենց հացադուլը։ Մյուս երկու անչափահաս մասնակիցներն ավագ հացադուլավորների խորհրդով նույնպես դադարեցրել են հացադուլը: