Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանի հրապարակած դատավճռով, զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ (Քրեական օրենսգրքի 225-րդ հոդված) մեղադրվող Գրիգոր Ոսկերչյանը մեղավոր ճանաչվեց Քրեական օրենսգրքի 301 հոդվածով (Հայաստանի սահմանադրական կարգը բռնությամբ փոփոխելուն ուղղված հրապարակային կոչեր):
«Քաղաքական պատվերը կա՝ մեղավոր պիտի ճանաչվենք անպայման», - դատավճռի հրապարակումից հետո «Ազատություն» ռադիոկայանին ասաց Ոսկերչյանը՝ հավելելով, որ բողոքարկելու է դատարանի վճիռը Վերաքննիչ դատարանում: - «Ես ինձ մեղավոր չեմ ճանաչում, եւ ցանկացած պատիժը՝ եթե նույնիսկ մեկ օրվա ազատազրկման ենթարկվեի, կհամարեի, որ դա անարդարացի է»:
«Պայքարելու եմ ուժերիս ներածին չափով, որպեսզի իզուր տեղի չլինի այս մեկուկես տարին (այդքան է Ոսկերչյանը եղել անազատության մեջ)», - հավելեց նա:
Դատարանի շենքի մոտ հավաքվածների մեջ էր նաեւ Ազգային ժողովի նախկին նախագահ Բաբկեն Արարքցյանը, ով «Ազատություն» ռադիոկայանին ասաց. - «Դատավճիռ չկա. Կա հրամանագիր, որով Գրիգոր Ոսկերչյանը ազատվեց: Հրամանագրով նա ձերբակալվել էր, կալանավորվել էր, հիմա Սերժիկ Սարգսյանը տվեց հրամանագիր, եւ դատավորները կայացրեցին այդ ձեւական որոշումը»: