Մատչելիության հղումներ

Նոր ձերբակալություններ Իրանում


Իրանում ձերբակալվել է մարդու իրավունքների հայտնի պաշտպան, փաստաբան Մոհամադ Ալի Դադխահը, ով աշխատում էր Նոբելյան մրցանակի դափնեկիր Շիրին Էբադիի հետ: Նրա բանտարկության մասին հաղորդում է «Ռոյթերզ»-ը` վկայակոչելով Ալի Դադխահին մոտ կանգնած աղբյուրը:

Մարդու իրավունքների հարցերով փաստաբանը կալանավորվել է չորեքշաբթի օրը, իր գրասենյակում, սակայն պարզ չէ, թե ինչ մեղադրանքով:

Նոբելյան մրցանակի դափնեկիր Շիրին Էբադիի ոչ կառավարական կազմակերպության մեկ այլ իրավապաշտպան` փաստաբան Աբդոլֆաթահ Սուլթանին ձերբակալվել էր նախագահական ընտրություններից հետո:

Ռեֆորմիստական կայքերը հաղորդում են վերջին օրերի ընթացքում առնվազն երեք մարդկանց ձերբակալությունների մասին: Նրանցից երկուսը լրագրողներ են` Մոհամադռեզա Յազդան-Փանահը եւ Հենգամե Շահիդին, իսկ երրորդը առեւտրի նախկին փոխնախարար, Իսլամական հեղափոխության մոջահեդների կազմակերպության բարձրաստիճան անդամ Ֆեյզոլահ Արաբսորխին է:

Վերջին օրերի ձերբակալությունների մասին Իրանի դատական համակարգից մեկնաբանություններ չկան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG