Մատչելիության հղումներ

Սերխիո Մարգարյանի թիմը դարձավ Չիլիի չեմպիոն


Չիլիի «Ունիվերսիդադ» ակումբը` ուրուգվայահայ մարզիչ Սերժիո Մարգարյանի գլխավորությամբ, դարձել է այդ երկրի չեմպիոն:

Եզրափակիչ խաղում «Ունիվերսիդադ»-ը հաղթել է «Յունիոն Էսպանյոլա» («Իսպանական միություն») թիմին:

Չեմպիոն դառնալուց հետո Մարգարյանը շնորհակալություն է հայտնել Աստծուն այս մեծ հաջողության համար եւ հայտարարել է մարզչի պաշտոնից իր հրաժարականի մասին:

Ուրուգվայահայ մարզիչը «Ունիվերսիդադ»-ի ղեկը ստանձնել էր անցած տարվա դեկտեմբերին:

Դիեգո Կարամանուկյան, Մոնտեվիդեո

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG