«Այս հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորս բանաձեւ է ընդունվել, որոնք պահանջում են առանց որեւէ պայմանի ազատել ադրբեջանական տարածքները: Այդ ագրեսիային պետք է վերջ տրվի, եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնվի», - ասել է Իլհամ Ալիեւը:
Նա նաեւ անդրադարձել է ինքնորոշման հարցին, բայց այսպիսի մոտեցմամբ. - «Ինչ վերաբերում է հայկական կողմից երբեմն հնչեցվող թեզին` ժողովուրդների ինքնորոշման իրավունքի մասին, ապա ցանկանում եմ նշել, որ հայ ժողովուրդը արդեն ինքնորոշվել է: Հայաստանը անկախ պետություն է, եւ, իհարկե, այս հարցի լուծումը կարող է իրականացվել միայն տարածքային ամբողջականության շրջանակներում»:
Բաշար ալ-Ասադի երկօրյա պաշտոնական այցը Ադրբեջան հինգշաբթի օրը ավարտվում է: Հիմնական պաշտոնական հանդիպումները, այդ թվում Ալիեւի հետ, անցկացվել են նախօրեին: Ադրբեջանն ու Սիրիան տարբեր ոլորտներում` արդունաբերության, էներգետիկայի, ներդրումների, մշակույթի, համագործակցության մի շարք պայմանագրեր են ստորագրել:
Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են, թե Սիրիան շահագրգռված է, որպեսզի Հարավային Կովկասում կայունությունը եւ խաղաղությունը վերականգնվի, հակամարտությունները կարգավորվեն դիվանագիտական ճանապարհով, պաշտոնական Դամասկոսը կողմ է Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորմանը Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: Այդուհանդերձ, Ղարաբաղի վերաբերյալ Սիրիայի նախագահի խոսքերից ուղիղ մեջբերումներ չկան:
Մեկ ամիս առաջ Բաշար ալ-Ասադը այցելել էր Երեւան: