Մատչելիության հղումներ

Մանուկ Թոփուզյանը նշանակվել է Սահմանադրական դատարանի անդամ


Նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա հրամանագրով Մանուկ Թոփուզյանը նշանակվել է Սահմանադրական դատարանի անդամ:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` նույն օրը Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Թոփուզյանին նախագահի խորհրդականի պաշտոնից ազատելու մասին:

Մանուկ Թոփուզյանը 50 տարեկան է, մասնագիտությամբ իրավաբան է:

1991-2000 թվականներին եղել է կառավարության իրավաբանական վարչության պետ, արդարադատության նախարարի տեղակալ: 2000 թվականի նոյեմբերին նշանակվել է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար, միաժամանակ հանդիսացել է պետական կառավարման համակարգի բարեփոխումների հանձնաժողովի նախագահ: 2008 թվականի ապրիլի 21-ին նշանակվել է նախագահի խորհրդական:

Եղել է խորհրդային Հայաստանում հիմնադրված եւ գործած ընդհատակյա Ազգային միացյալ կուսակցության (ԱՄԿ) անդամ:

Արժանացել է մի շարք պետական պարգեւների:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG