Մատչելիության հղումներ

Էլմար Մամեդյարով. «Ադրբեջանը երբեք չի համաձայնի ներկայիս ստատուս քվոյին»


«Ադրբեջանը երքեք չի համաձայնի այս ստատուս քվոյին: Լեռնային Ղարաբաղի խնդրի ներկայիս ստատուս քվոն անբավարար է: Հայաստանը նույնպես հասկանում է դա», - հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը::

«Լեռնային Ղարաբաղի պրոբլեմը շատ կարեւոր ու դժվարին խնդիր է: Մենք պարբերաբար հանդիպումներ ու քննարկումներ ենք անցկացնում Հայաստանի գործընկերների հետ: Մենք քննարկում ենք կարգավորման մանրամասները եւ նախապատրաստում ենք նախագահների հանդիպումը», - ասել է Ադրբեջանի արտգործնախարարը` հավելելով. - «Մենք շատ ձեռքբերումների ենք հասել անցած 5 տարիների ընթացքում` պրահյան գործընթացից սկսած: Բանակցությունները առաջ են ընթանում: Ես կարող եմ ասել` բանակցությունները ընթանում են միջին տեմպերով, բայց դա շատ դանդաղ է»:

Նա ասել է, թե Ադրբեջանը մտադիր է զարգացնել բանակցությունները:

«Ադրբեջանի դիրքորոշումը մնում է կայուն. հայկական զորքերը պետք է դուրս բերվեն օկուպացված տարածքներից, տարածքները պետք է ազատվեն, ներքին տեղահանվածները պետք է վերադառնան իրենց բնակավայրերը, եւ հետո կքննարկվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը», - հայտարարել է Մամեդյարովը:

Էլմար Մամեդյարովը Ղարաբաղի խնդրի մասին խոսել է Ադրբեջանի արտաքին քաղաքականությանը նվիրված համաժողովում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG