Հայաստանի քաղաքական ուժերը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցներում արձագանքում են հայ-թուրքական բանակցությունների վերաբերյալ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի՝ երեկ հնչեցրած մտահոգությանը:
Ազգային ժողովի պատգամավոր («Ժառանգություն») Ստեփան Սաֆարյանը, կարծիք հայտնեց, թե Անկարայի հետ բանակցություններում «պաշտոնական Երեւանը հայտնվել է ծուղակի մեջ»:
վերաբացել հայ-թուրքական սահմանը, մենք համաձայնել ենք ճանաչել Թուրքիայի հետ մեր սահմանները, համաձայնելով ստեղծել միջկառավարական հանձնաժողով, մենք համաձայնել ենք, որ հանձնաժողովներից մեկը պետք է լինի պատմաբանների հանձնաժողով, որը պետք է քննարկի Ցեղասպանության խնդիրը:
Անդրադառնալով նախագահ Սարգսյանի երեկվա հնչեցրածին՝ Սաֆարյանը ասաց. - «Լավ է ուշ, քան երբեք: Ես մտածում եմ, որ վերջապես փաստերը եկան ապացուցելու, որ գործընթացում հավասարակշռությունը խախտված է ի վնաս Հայաստանի»:
Նրա կարծիքով, պաշտոնական Երեւանի ծախողումը բանակցություններում, կարող է մեզ համար իր բացասական հետեւանքները թողնել նաեւ Ղարաբաղյան հարցում, քանի որ այդ երկու գործընթացները փոխկապակցված են. - «Եվ այս պարագայում ես վստահ չեմ, որ մեր իշխանությունները ունեն ձախողվելու դեպքում հաջորդելիք գործողությունների կամ այլընտրանքային ծրագրերի ինչ-որ նախագիծ»:
Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանի գնահատմամբ, պաշտոնական Երեւանը վաղուց պետք է արձագանքած լիներ թուրքական կողմի կոշտ ու ոչ հարգալից հայտարարություններին, որոնք հնչեցնում էին Թուրքիայի վարչապետն ու արտգործնախարարը:
«Սերժ Սարգսյանը առաջին պաշտոնյան է, որ ամիսներ անց արձագանքում է նման կոշտ հայտարարություններին: Սա, կարծում եմ, ադեկվատ արձագանք է, ադեկվատ մոտեցում է, որը, իր հերթին, նշանակում է, որ ոչ միայն բարելավում կամ առաջընթաց չկա երկկողմ հարաբերություններում, այլ հակառակը՝ հետընթաց կա եւ վստահության պակաս, ինչը նաեւ այլ հայտարարությամբ հաստատեց Սերժ Սարգսյանը երեկ», - ասաց Կարապետյանը:
Ազգային ժողովում Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը դեմ է, մինչդեռ, որպեսզի հնչի «մտահոգություն» ձեւակերպումը: Նա կարծում է, որ նախագահի հայտարարությունն ավելի շատ նշանակում է «դիրքորոշումների եւս մեկ անգամ հստակեցում»։ Միեւնույն ժամանակ, իշխող կուսակցության մամլո խոսնակի ներկայացմամբ, Հայաստանի նախագահի երեկվա հայտարարություններն ամենեւին էլ չեն նշանակում, թե հայ-թուրքական բանակցություններում պաշտոնական Երեւանը փոխում է իր դիրքորոշումը։ Այն շարունակում է մնալ առանց նախապայմանների հարաբերությունները նորմալացնելու շրջանակում եւ որեւիցե կերպ չպետք է կապվի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ տարվող բանակցություններին։
«Կարծում եմ, դա շատ հավասարակշռված հայտարարություն է: Նախագահն ասաց, որ, բնականաբար, մենք թույլ չենք տա, որպեսզի այդ բանակցային գործընթացը միջազգային հանրության համար որոշ ուժեր մոլորության մեջ գցեն», - ասաց Շարմազանովը:
Խորհրդարանում ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանի կարծիքով, Հայաստանի նախագահի հայտարարությունը սպասելի էր, որովհետեւ, ըստ Մինասյանի, մեզ մոտ թյուրըմբռնում կար, թե Թուրքիան այնքան է ժողովրդավարացել, որ կարող է բացել սահմաններն առանց նախապայմանների, ինչը հեռու է իրականությունից։
Այնուհետեւ` ՀՅԴ-ն ներկայացնող պատգամավորը կատարեց բավականին ուշագրավ հայտարարություն. - «Հստակ պետք է ասեմ՝ ինչքան շուտ նախագահը մեր առաջարկած մոտեցմանը գա, այնքան ավելի վստահ Հայաստան կունենանք մենք նաեւ արտաքին քաղաքականության ոլորտում»:
Հարցի առնչությամբ այսօր իր տեսակետն է արտահայտել նաեւ Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, ում շատերն համարում են հայ-թուրքական ներկայիս բանակցությունների ակունքներում կանգնած անձ։
«Թուրքիան ուղղակի շահարկեց այն գործընթացը, որում Հայաստանը ներգրավվել է: Մենք, երեւի, հենվելով մեր նախորդ 10 տարվա փորձի վրա, պետք է գուշակեինք, որ Թուրքիան կարող է շահարկել այդ գործընթացը՝ ի օգուտ իրեն», - ասաց Օսկանյանը: