Մատչելիության հղումներ

Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Կիպրոսի արտգործնախարարի հետ


Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը այսօր հանդիպել է Կիպրոսի արտգործնախարար Մարկոս Կիպրիանուի հետ, ով Երեւանում է պետական այցով Հայաստան ժամանած Կիպրոսի նախագահին ուղեկցող պատվիրակության կազմում:

Հայաստանի եւ Կիպրոսի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մանրամասն քննարկել են հայ-կիպրոսական հարաբերությունների հետագա ընդլայնմանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` Կիպրիանուն նշել է, որ Կիպրոսի նախագահի պետական այցը Հայաստան նոր էջ է բացում երկկողմ հարաբերություններում, եւ դա վկայում է, որ Կիպրոսը շահագրգիռ է է’լ ավելի ամրապնդելու եւ խորացնելու Հայաստանի հետ համակողմանի համագործակցությունը:

Էդվարդ Նալբանդյանն ու Մարկոս Կիպրիանուն անդրադարձել են Հայաստան - Եվրամիություն հարաբերություններին, քննարկել Եվրոպական հարեւանության քաղաքականության եւ Արեւելյան գործընկերություն ծրագրի շրջանակներում երկկողմ համագործակցության հնարավորությունները:

Հանդիպումից հետո Էդվարդ Նալբանդյանի եւ Մարկուս Կիպրիանուի ներկայությամբ Հայաստանի քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը եւ Հայաստանում Կիպրոսի դեսպան Պետրոս Կեստորասը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր Հայաստանի քաղաքացիական ծառայության խորհրդի եւ Կիպրոսի ֆինանսների նախարարության միջեւ համագործակցության մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG