«Երեւանում գրանցված քամիների համար մեր ունեցած տվյալների մեջ ամենաբարձր ցուցանիշը 30 մետր վայրկյանում արագությունն է, մինչդեռ երեկվա քամու առավելագույն արագությունը 25 մետր է եղել վայրկյանում` անցած եւ նախանցած տարիներին մոտավորապես նույն ժամանակահատվածում այս ուժգնությամբ քամիներ գրանցվել են», - ասում է նա: - «Դա տարվա այս ժամանակահատվածի համար հատուկ է մեր հանրապետությունում»:
Կիրակի երեկոյան ժամը 5-ի սահմաններում Երեւանում հանկարծակի բարձրացած եւ մոտ մեկ ժամ տեւած քամու եւ անձրեւի արդյունքում վնասվել են մի շարք շենքերի տանիքներ, ջարդվել ապակիներ, արմատախիլ է եղել մոտ 35 ծառ:
Երեւանի շտապ բուժօգնության ծառայության տնօրեն Արտյոմ Պետրոսյանի փոխանցմամբ, դրա հետեւանքով 3 տուժածներ տեղափոխվել են հիվանդանոց. ստացված վնասվածքները կյանքի համար վտանգ չեն ներկայացրել:
Արտակարգ իրավիճակների նախարարության հատուկ փրկակար ջոկատի հրամանատար Ավետիս Մանուկյանի փոխանցմամբ, քամու հետ կապված մոտ 50 ահազանգ են ստացել:
«[Վնասվել են] 11 տանիք, 34 ծառ, 4 էլեկտրահենասյուններ եւ գովանդային վահանակներ», - ասաց նա: - «Հաղթանակի այգու դիմաց մի 40 տարվա շատ մեծ ծառ էր վայր ընկել, որտեղ բանուկ մաս է: Բարեբախտաբար այդ պահին մեքենաներ կամ անցորդներ չեն եղել այդտեղ»:
Հանուն մարդկային կայուն զարգացման ասոցիացիայի ղեկավար Կարինե Դանիելյանը այս գնահատականին համաձայն չէ եւ վերջին ժամանակներում գրանցվող ուժեղ քամիները կապում է կանաչ տարածքների վերացման հետ: