Ծաղիկների արտադրության եւ մարքեթինգի կորպորացիայի գլխավոր տնօրեն Մուսթաֆա Էրենգյուլը ասել է, թե «ծաղիկները սիրո լեզուն են»:
Թուրքական «Ինտերֆլորա» ընկերակցության նախագահ Ռեջեփ Գեդիքը հույս է հայտնել, որ այդ ակցիան կօգնի բարելավել Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունները: Նա խոստացել է, որ իր կազմակերպությունը կօգնի մարզադաշտի ձեւավորմանը, եւ նշել է, որ մոտ ապագայում նախատեսում են այցելել Հայաստան, ու իրենց պատվիրակության կազմում լինելու են նաեւ պետական նախարարներ:
Հայաստանի եւ Թուրքիայի հավաքականների պատասխան հանդիպումը անցկացվելու է հոկտեմբերի 14-ին Կայսերի քաղաքի մարզադաշտում: Թուրք ձեւավորողները որոշել են ծաղիկները օգտագործել ե’ւ մարզադաշտի ձեւավորման համար, ե’ւ որպես նվեր երկրպագուներին: Վերանորոգված այս մարզադաշտում 33 հազար նստելատեղ կա, եւ բոլոր նստելատեղերի միջեւ երկուական մեխակ է ամրացվելու:
Աշխարհի առաջնության նախընտրական փուլի Հայաստան - Թուրքիա առաջին հանդիպումը, որը կայացավ անցած տարվա սեպտեմբերի 6-ին Երեւանում, Թուրքիայի հավաքականը հաղթեց 2:0 հաշվով:
Այդ հանդիպումը դիտելու համար Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով Երեւան էր այցելել Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը: