Մատչելիության հղումներ

Հուլիսի 8-ին Երեւան կժամանեն Մինսկի խմբի համանախագահները


ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջանային այցի շրջանակներում Երեւան կժամանեն հուլիսի 8-ին: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակի պաշտոնակատար Տիգրան Բալայանը:

Երեւանում նախատեսված են միջնորդների հանդիպումները նախագահ Սերժ Սարգսյանի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Տիգրան Բալայանի փոխանցմամբ` Երեւանից համանախագահները կմեկնեն Բաքու, որտեղ հուլիսի 9-ին կհանդիպեն Ադրբեջանի ղեկավարության հետ:

Այցի ընթացքում քննարկվելու են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների` հուլիսի 18-ին Մոսկվայում կայանալիք հանդիպման նախապատրաստման հետ կապված հարցեր:

Լեռնային Ղարաբաղի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը, իր հերթին, «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ միջնորդներին սպասում են նաեւ Ստեփանակերտում:

Նախորդ երկու տարածաշրջանային այցերի ընթացքում համանախագահները Ստեփանակերտ չէին ժամանել` եղանակային վատ պայմանների պատճառաբանությամբ: Դավիթ Բաբայանը հույս հայտնեց, որ այս անգամ եղանակը բարենպաստ կլինի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG