Մատչելիության հղումներ

«Փաշինյանի կալանավորումը հակասում է ԵԽԽՎ-ի 1677 բանաձեւին»


«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի ձերբակալությունը հակասում է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի վերաբերյալ ընդունված վերջին բանաձեւի պահանջին։ Այս մասին ուրբաթ օրը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայ ազգային կոնգրեսի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը։

«Համաձայն այդ բանաձեւի, այն մարդիկ, ովքեր ներկայանալու էին իրավապահ մարմիններին, նրանց նկատմամբ կալանք չպետք է ընտրվեր որպես խափանման միջոց։ Ըստ էության իշխանությունները խախտում են մի բանաձեւ, որին նաեւ իրենք են կողմ քվեարկել», - ասաց Մուսինյանը։

ԵԽԽՎ-ի 1677-բանաձեւի 5.3 ենթակետում, մասնավորապես, ասված է. - «Վեհաժողովը իշխանություններին կոչ է անում, մինչեւ հուլիսի 31-ը ներկայացող անձանց թույլ տալ դատավարության ընթացքում ազատ մնալ, նկատի ունենալով դատավճռի կայացումից հետո նրանց նկատմամբ համաներման կիրառման հնարավորությունը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG