Օբաման հույս է հայտնել, որ Մոսկվայում նախատեսված բանակցությունները դրական արդյունք կարձանագրեն։
Այդ հարցազրույցում ԱՄՆ-ի նախագահը ասել է, թե Ռուսաստանում առաջվա նման չափազանց նկատելի է վարչապետ Վլադիմիր Պուտինի քաղաքական ազդեցությունը, որին նա բնութագրել է իբրեւ մի մարդու, ով դեռ «մեկ ոտքով գտնվում է անցյալում»։ Միաժամանակ, նախագահ Դմիտրի Մեդվեդեւին Օբաման բնութագրել է որպես «առաջադեմ»։
Արձագանքելով Օբամայի գնահատականներին, Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը ավելի ուշ «Ասոշիեյթեդ փրես»-ին ասել է, թե «դրանք Ռուսաստանի վարչապետի իրական հասկացողության հետ ոչ մի ընդհանրություն չունեն» եւ համոզմունք է հայտնել, որ Մոսկովյան բանակցություններից հետո Օբամայի կարծիքը կփոխվի։
Հուլիսի 6-8-ը ծրագրված այցելության ընթացքում Օբաման առանձնազրույցներ կունենա նախագահ Մեդվեդեւի եւ վարչապետ Պուտինի հետ։ Իր այցի նախօրեին, Օբաման նաեւ ռուսական լրատվամիջոցներին է հարցազրույց տվել։
«ԻՏԱՌ-ՏԱՍՍ» լրատվական գործակալության եւ «Ռոսիա» հեռուստաընկերության հետ զրույցում Ամերիկայի նախագահն ասել է, որ Միացյալ Նահանգները ձգտում է Ռուսաստանի հետ հարաբերությունները կառուցել «հավասարության սկզբունքով»։
«Ռուս-ամերիկյան հարաբերություններում լավ հնարավորություններ են ստեղծվում պաշտպանության, ահաբեկչության դեմ պայքարի ոլորտներում համագործակցության, ինչպես նաեւ այնպիսի հարցում, ինչպիսին Իրանն է», - ասել է Բարաք Օբաման։
«Իսկ ամենակարեւորը»,- ռուսական լրատվամիջոցներին ասել է ԱՄՆ-ի նախագահը,- «Ես կուզենայի ռուս ժողովրդին եւ նրա ղեկավարներին ասել, որ Միացյալ Նահանգները Ռուսաստանին հարգանքով է վերաբերում եւ ուզում է երկու երկրների միջեւ հարաբերությունները հավասարության սկզբունքով կառուցել»։
Իր հերթին, Ռուստաստանի նախագահը իր պաշտոնական կայքէջում տեղադրված տեսաուղերձում ասել է. - «ԱՄՆ-ի նոր վարչակազմը` նախագահ Օբամայի գլխավորությամբ, ստեղծված իրավիճակը փոխելու պատրաստակամություն է այժմ ցուցաբերում` կառուցելու համար առավել արդյունավետ, ապահով եւ առավել ժամանակակից հարաբերություններ, եւ մենք դրան պատրաստ ենք»։