Այսօր առավոտյան Մոսկվայում` մետրոպոլիտենի «Պոլաժաեւսկայա» կայարանի մոտակայքում, սպանվել է 51-ամյա հայաստանցի Միխայիլ Հախատուրյանը:
Ինչպես ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալությանը փոխանցել է աղբյուրը իրավապահ մարմիններում, Հախատուրյանը Ուֆա քաղաքի բնակիչ էր եւ, որոշ տվյալներով, իր բիզնեսը ուներ Մոսկվայում: Նա տուն էր վարձել Զորգե փողոցում, որի մոտ էլ կատարվել է սպանությունը:
Ըստ նույն աղբյուրի` ժամը 10:00-ի սահմաններում 40-45 տարեկան անհայտ անձը հրազենից կրակել է Հախատուրյանի վրա եւ թաքնվել մոտակա շենքերի բակերում, որտեղ, հնարավոր է, նրան սպասել են հանցակիցները:
Նախնական տվյալներով` մարդասպանը կրակել է խլացուցիչով ատրճանակից, վերջին` «ստուգողական» կրակոցը արձակելով հայաստանցու գլխին:
Փաստի կապակցությամբ Ռուսաստանի դատախազությանը առընթեր քննչական կոմիտեն գործ է հարուցել շահադիտական մղումներով սպանության հատկանիշներով: Ռուսաստանի քրեական օրենսգրքի տվյալ հոդվածը նախատեսում է 20 տարվա կամ ցմահ ազատազրկում: