«Մութ տարի ժողովրդավարության համար»` Freedom House-ը իր զեկույցում այսպես է բնութագրում 2008 թվականը հետխորհրդային տարածքի երկրների համար:
«Անցումային փուլի երկրները» անվանմամբ զեկույցն ընդգրկում է 29 երկիր, այդ թվում եւ նորանկախ Կոսովոն, եւ արձանագրում, որ այդ երկրների երկու երրորդը 2008 թվականին հետընթաց են ապրել ժողովրդավարության բնագավառում:
Տարածաշրջանում տագնապալի իրավիճակը սրում են խիստ խնդրահարույց ընտրությունները թե’ Ռուսաստանում, թե’ Վրաստանում, թե’ Ադրբեջանում ու Հայաստանում: Զեկույցում Հայաստանի վերաբերյալ ասվում է, որ նախագահական ընտրությունները մթագնվել են հետընտրական բռնություններով, որոնց հետեւանքով մարդկային զոհեր կան:
Գնահատումը կատարվել է 7-միավորանոց համակարգով: Համապատասխանաբար, 1 միավորը ամենալավ արդյունքն է, 7-ը` ամենից վատը:
Այն երկրները, որոնք անցնում են 6 միավորի շեմը, համարվում են ամբողջովին ավտորիտար ռեժիմի երկրներ: Այս տարի այդպիսի երկրների թիվն աճել է` 6-ից դառնալով 8: Այդ ցուցակում առաջին անգամ ընդգրկվել են Ռուսաստանն ու Ղրղըզստանը: Մնացած 6 ավտորիտար երկրներն են Ադրբեջանը, որտեղ այս տարի ժողովրդավարության ամենանշանակալի անկումն է գրանցվել, Թուրքմենստանը, Բելառուսը, Տաջիկստանը, Ուզբեկստանը եւ Ղազախստանը:
Ամենաբարձր միավորը, հետեւաբար եւ ժողովրդավարության առումով ամենից ծանր վիճակը Թուրքմենստանում է, որը վատթարագույն ցուցանիշ համարվող 7 միավորից ստացել է 6,93-ը:
Ամբողջովին ավտորիտար ռեժիմով բնութագրվող այս երկրներից հետո ամենավատ ցուցանիշը Հայաստանն ունի` 5,39 միավոր, եւ զեկույցում կիսաավտորիտար երկրների շարքում է:
Զեկույցի խմբագիր Լիզա Մութսը պարզաբանեց. - «Հայաստանը կիսաավտորիտար երկիր է, եւ այս արդյունքը անցյալ տարվա համեմատությամբ չի փոխվել, այս խմբում են Հայաստանը, Կոսովոն եւ Մոլդովան: Կիսաավտորիտար ռեժիմով են բնութագրվում այն երկրները, որոնք փորձում են քողարկել ավտորիտարիզմը ժողովրդավարության հանդեպ սահմանափակ հարգանքով: Իսկ ընտրական գործընթացն այս երկրներում նույնիսկ նվազագույն չափով չի համապատասխանում ժողովրդավարական ընտրությունների չափանիշներին»:
Չնայած դրան, ընտրությունները դիտարկող միջազգային կազմակերպությունների գնահատականները հայաստանյան ընտրությունների վերաբերյալ կոշտ չեն եղել, ինչը եւս չի վրիպել զեկույցի հեղինակների աչքից: «Միջազգային դիտորդների կողմից արված մի շարք հետընտրական հայտարարությունները կասկածելի են կամ նույնիսկ մոլորեցնող», - ասված է զեկույցում:
Freedom House-ի եվրոպական գրասենյակի տնօրեն Վլադիմիր Շկոլնիկովը, պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, անդրադարձավ այս խնդրին: «Հայաստանը հրաշալի օրինակ է ... Եթե միջազգային դիտորդները նախագահական ընտրություններից հետո, ընտրախախտումների վերաբերյալ ստացված բազմաթիվ փաստերի, ընդդիմության ու իշխանության բախումների եւ «Մարտի 1»-ի ֆոնին հայտարարում են, որ հայաստանյան ընտրությունները համապատասխանում են Եվրոպայի խորհրդի հիմնական չափանիշներին, ուրեմն` մի բան սխալ է», - շեշտեց նա: