Մատչելիության հղումներ

Եմենից թռչող օդանավը ընկել է Հնդկական օվկիանոսը


Այսօր առավոտյան Հնդկական օվկիանոսն է ընկել Եմենի մայրաքաղաք Սանայից Կոմորյան կղզիների մայրաքաղաք Մորոնի թռչող օդանավը` 153 ուղեւորներով:

Ըստ պաշտոնյաների` հայտնաբերվել են զոհվածների դիակներ, փրկվել է մեկ երեխա:

A-310 օդանավի ուղեւորներից շատերը Ֆրանսիայի Մարսել քաղաքից են, նրանք նախ մեկնել էին Փարիզ, ապա` Սանա:

Ֆրանսիական երկու ռազմական օդանավեր եւ մեկ նավ Հնդկական օվկիանոսի Մեյոտ եւ Ռեյունիոն կղզիներից ուղեւորվել են աղետի վայր` որոնելու կործանված օդանավը:

Ֆրանսիայի տրանսպորտի նախարար Դոմինիկ Բուսերոն կարծիք է հայտնել, որ աղետի պատճառ կարող էր լինել վատ եղանակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG