Մատչելիության հղումներ

Ռուսաստանը եւ Ադրբեջանը գազային համաձայնագիր կնքեցին


Դմիտրի Մեդվեդեւ եւ Իլհամ Ալիեւ, Բաքու, 29 հունիսի, 2009
Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի` երեկ Բաքու կատարած այցի շրջանակներում համաձայնագիր է կնքվել, համաձայն որի` 2010 թվականից սկսած Ռուսաստանը բնական գազ է գնելու Ադրբեջանից:

Փաստաթուղթը ստորագրել են ռուսաստանյան «Գազպրոմ» ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլլերը եւ Ադրբեջանի ազգային էներգետիկ ընկերության ղեկավար Ռովնագ Աբդուլաեւը:

Ըստ փորձագետների, կնքված համաձայնագիրը կարող է խափանել Եվրամիության սատարած Nabucco ծրագիրը, որով նախատեսվում է Կենտրոնական Ասիայից բնական գազ փոխադրել Եվրոպա` շրջանցելոց Ռուսաստանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG