Մատչելիության հղումներ

Իրանը բողոք է ներկայացրել Շվեդիայի դեսպանին


Իրանի արտգործնախարարությունը շաբաթ օրը բողոք է ներկայացրել երկրում Շվեդիայի դեսպան Մագնուս Վենտրստեդտին ուրբաթ օրը Ստոկհոլմում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան վրա հարձակման կապակցությամբ:

Շվեցական TT գործակալությունը հավելում է, որ Իրանի դեսպանատան մոտ բողոքի ցույցերն անցնում էին վերջին մի քանի օրերի ընթացքում: Ուրբաթ օրը 150 ցուցարարներից 20-ին հաջողվել էր անցնել արգելապատնեշից այն կողմ ու քարկոծել շենքը, ինչի արդյունքում տուժել եւ հիվանդանոց էր տեղափոխվել դեսպանության աշխատակիցներից մեկը: Իրավապահները ձերբակալել էին հարձակվողներից երկուսին:

Շաբաթ առավոտյան իրավիճակը դեսպանատան մոտ համեմատաբար հանգիստ էր, թեեւ 150-200 ցուցարաները, ի նշան բողոքի ընդդեմ Իրանում անցկացված վիճահարույց ընտրությունների, շարունակում են պահանջել փակել դեսպանությունը եւ խզել բոլոր կապերը Իրանի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG