Մատչելիության հղումներ

Էդվարդ Նալբանդյանը hանդիպեց Էլմար Մամեդյարովին եւ միջազգային միջնորդներին

Էդվարդ Նալբանդյան եւ Էլմար Մամեդյարով, Փարիզ, 26 հունիսի, 2009
Էդվարդ Նալբանդյան եւ Էլմար Մամեդյարով, Փարիզ, 26 հունիսի, 2009
Աշխատանքային այցով Փարիզում գտնվող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ուրբաթ երեկոյան հանդիպում է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի եւ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովի, Բեռնար Ֆասիեի, Մեթյու Բրայզայի ու ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրիչիկի հետ։

«Վեց ժամից ավելի տեւած բանակցությունների ընթացքում տեղի ունեցավ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների դեմ առ դեմ հանդիպումը, այնուհետեւ նրանց միացան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը», - փոխանցում է Հայաստանի արտգործնախարարությունը։ - «Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի` ս.թ. հունիսի 4-ին Սանկտ-Պետերբուրգում կայացած հանդիպման արդյունքում տրված հանձնարարականի համաձայն, նախարարները շարունակեցին բանակցությունները` քննարկելով արցախյան հիմնախնդրի կարգավորմանն առնչվող հարցեր Մադրիդյան փաստաթղթում առաջարկվող սկզբունքների շուրջ կողմերի դիրքորոշումների մոտեցման նպատակով»։

Նախարարներն անդրադարձել են Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների նոր հանդիպման կազմակերպման հնարավորությանը։ Որոշվել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հուլիսի առաջին կեսին կայցելեն տարածաշրջան։

Շաբաթ օրը Էդվարդ Նալբանդյանը մեկնել է Հունաստան` մասնակցելու ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստին։
Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG