Մատչելիության հղումներ

Արման Բաբաջանյանի ազատազրկման 3-րդ տարելիցի կապակցությամբ բողոքի ակցիան խոչընդոտվեց


Armenia -- Police break up attempt to stage a demonstration in front of Presidential palace, 26Jun2009
Armenia -- Police break up attempt to stage a demonstration in front of Presidential palace, 26Jun2009

Ոստիկանները ուրբաթ օրը ցրեցին «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանի հարազատներին եւ գործընկերներին, ովքեր փորձում էին բողոքի ակցիա կազմակերպել Բաբաջանյանի ազատազրկման երրորդ տարելիցի կապակցությամբ:

Ոստիկանները, որոնք թվով գերազանցում էին ակցիայի` տասնյակի չհասնող մասնակիցներին, նախագահի նստավայրից հեռացրեցին ցուցարարներին եւ ակցիան լուսաբանելու եկած լրագրողներին:

Ցուցարարները նպատակ ունեին կես ժամ կանգնել նախագահականի դիմացի մայթին ու հնարավորության դեպքում հայտարարության տեքստ փոխանցել նախագահ Սերժ Սարգսյանին։ Ի վերջո, ակցիան չկայացավ։ «Ժամանակ» օրաթերթի համակարգող Էմմա Գաբրիելյանը հանդես եկավ հայտարարությամբ. - «Այսօր մենք հավաքվել ենք մեր խմբագրի 3 տարվա ազատազրկման համար: Արձանագրում ենք, որ ինքը քաղբանտարկյալ է եւ 3 տարի իշխանությունները վերդիկտ են կայացրել, ապացուցելով, որ ինքը քաղբանտարկյալ է, եւ իր վաղաժամկետ պայմանական ազատման բոլոր փորձերը ապարդյուն անցան, մի քանի անգամ մերժվեց թե՛ Ռոբերտ Քոչարյանի, թե՛ Սերժ Սարգսյանի իշխանավարման օրերին, թեեւ ինքը սեպտեմբերին ազատվելու է»:

«Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը դատապարտվել է 3,5 տարվա ազատազրկման ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելու համար։ 3 ամիս հետո կլրանա ազատազրկման ժամկետը։

Ազգային ժողովի կողմից հունիսի 19-ին հայտարարված համաներումը Արման Բաբաջանյանի վրա չտարածվեց։ Սա Արման Բաբաջանյանի ազատազրկման 3 տարիներին հայտարարված 2-րդ համաներումն էր։ Սակայն երկու դեպքում էլ նա համաներման հնարավորությունից չի օգտվել, թեեւ նրա հանցանքը համարվում է միջին ծանրության։ Անցած 3 տարիներին մերժվել են նաեւ նրան վաղաժամկետ ազատ արձակելու բոլոր դիմումները։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG