Ըստ Տիգրան Բալայանի` համանախագահները եւս մասնակցելու են երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների զրույցին:
Իբրեւ կանոն, արտգործնախարարների հանդիպմանը հաջորդում է երկու երկրների նախագահների հերթական հանդիպումը: Այդուհանդերձ, Տիգրան Բալայանը դժվարացավ ասել, թե նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Իլհամ Ալիեւը երբ կհանդիպեն: Նա հավելեց, որ հարցը, թերեւս, այսօրվա հանդիպման ընթացքում հստակեցվի:
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, չորեքշաբթի օրը երկրի պաշտպանության նախարարության սահմանապահ զորքերի եւ ներքին զորքերի համատեղ լայնածավալ զորավարժությունների ժամանակ դիմելով զինված ուժերի ներկայացուցիչներին, մասնավորապես, հայտարարել է. - «Այժմ մեր բանակը տարածաշրջանում ամենահզորն է: Մեր տարածքային ամբողջականությունը խախտված է, տարիներ շարունակ մեր հողերը գրավված են: Մենք ձգտել ենք եւ ձգտելու ենք հարցը բանակցությունների միջոցով լուծել, բայց արդեն15 տարի է` այդ բանակցությունները չեն տալիս արդյունք: Այդ դեպքում, մենք, անշուշտ, մեր բանակի ուժերի վրա պետք է հույսներս դնենք»:
Ալիեւի խոսքերով` վերջին տարիներին հենց այդ նպատակով էին ձեռնարկվում գործնական քայլեր բանակի պոտենցիալը մեծացնելու ուղղությամբ: