«Համաժողովրդական շարժման համառ եւ հարատեւ պայքարի շնորհիվ, համագործակցելով Եվրոպայի խորհրդի կառույցների հետ, հաջողվեց հասնել քաղբանտարկյալների մեծամասնության ազատ արձակմանը: Փաստորեն կարողացանք եւս 28 քաղաքական պատանդների ազատել ռեժիմի բանտերից», - լրագրողների հետ հանդիպմանը այսօր հայտարարեց Զուրաբյանը:
ՀԱԿ-ի համակարգողը, սակայն, հիշեցրեց. - «Դեռեւս 18 քաղբանտարկյալ շարունակում են իրենց քաղաքացիական կեցվածքի համար մնալ բանտերում»:
Այս հանգամանքը, Զուրաբյանի կարծիքով, ցույց է տալիս, որ համաներումը չի կատարվել «բոլորին ազատելու միջոցով ազգային հաշտեցման գործընթացի հիմքեր դնելու» համար:
«Ռեժիմի գործողությունները ցույց տվեցին, որ այն չի ղեկավարվում քաղաքական մթնոլորտի լիցքաթափման, ազգային կոնսոլիդացիայի նկատառումներով, այլ, բանտարկյալների ազատ արձակումը կապել է եւ կատարել է բացառապես Եվրոպայի խորհրդի պատժամիջոցներից խուսափելու նպատակով», - հայտարարեց ՀԱԿ-ի համակարգող Լեւոն Զուրաբյանը:
Մեկնաբանելով չորեքշաբթի Հայաստանի վերաբերյալ ԵԽԽՎ-ի ընդունած 1677 բանաձեւը, Զուրաբյանը այն, ընդհանուր առմամբ, դրական գնահատեց: Նա, մասնավորապես, դրական համարեց այն հանգամանքը, որ մարտի 1-2-ի իրադարձությունների համատեքստում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը «հարցը չի համարում փակված»:
ԵԽԽՎ-ի բանաձեւի` Փաստահավաք խմբին առնչվող դրույթի կապակցությամբ Լեւոն Զուրաբյանը մանրամասնեց. - «Թեեւ մենք առաջարկել էինք, որ նորից վերականգնվի փաստահավաք խումբը, այս անգամ համալրվելով միջազգային դիտորդներով, դա չի ընունվել, բայց մյուս կողմից` որոշ ձեւակերպումներ կան, որոնք լեգիտիմացրել են Փաստահավաք խմբի ընդդիմության ներկայացուցիչների աշխատանքը եւ նրանց ապագայում հրապարակվող զեկույցների կարգավիճակը»: