Մատչելիության հղումներ

Ղրղըզստանի խորհրդարանը վավերացրեց Մանասի ռազմակայանի վերաբերյալ համաձայնագիրը


Ղրղըզստանի խորհրդարանը վավերացրել է Միացյալ Նահանգների հետ համաձայնագիրը, որը ամերիկյան կողմին հնարավորություն է տալիս պահպանել Կենտրոնական Ասիայում մնացած իր միակ ռազմաօդային բազան` որոշակի սահմանափակումներով:

Ըստ համաձայնագրի, ամերիկյան կողմը կշարունակի օգտվել Մանասի ռազմակայանից` Աֆղանստանում տեղակայված զորքերի համար ոչ ռազմական նշանակության բեռներ փոխադրելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG