Մատչելիության հղումներ

Հունիսի 24-ի դրությամբ համաներմամբ ազատ է արձակվել 200 անձ


Համաներում հայտարարելու մասին Ազգային ժողովի հունիսի 19-ի որոշման համաձայն` արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից հունիսի 24-ի դրությամբ ազատ է արձակվել 200 դատապարտյալ, կրճատվել է 5 անձի պատժի չկրած մասը:

Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության մամուլի քարտուղար Արսեն Բաբայանը ներկայացրել է պատժից ազատվածների եւ պատժի չկրած մասը կրճատվածների թվաքանակը ըստ քրեակատարողական հիմնարկների:

Ըստ այդմ` «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկից երեկ ազատվել է 47 անձ, 1-ի պատժաչափը կրճատվել է, «Սեւան» քրեակատարողական հիմնարկից ազատվել է 18 անձ, «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմարկից ազատվել է 1 անձ, «Կոշ» քրեակատարողական հիմնարկից ազատվել է 23 անձ, «Հրազդան» քրեակատարողական հիմնարկից ազատվել է 1 անձ:

Եվս 110 մարդ համաներմամբ ազատ էր արձակվել մինչեւ հունիսի 23-ը ներառյալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG